Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 93-ով, բուժվածներինը՝ 209-ով, գրանցվել է մահվան ևս 2 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 3216 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 209-ով, գրանցվել է 2 մահվան դեպք:

Հունիսի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 223 հազար143 դեպք, որոնցից 214 հազար 268-ն` առողջացած, 4454-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3331 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել 1 միլիոն 99 հազար 797 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1090 է:

XS
SM
MD
LG