Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչները քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային համագործակցության հեռանկարը


Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային համագործակցության զարգացումը՝ հաշվի առնելով այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են ղարաբաղյան վերջին պատերազմից հետո։

Ըստ ՏԱՍՍ գործակալության, հեռավար հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեչությոնների և տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչները։

«Ուշադրության են արժանացել այն հնարավորությունները, որոնք կստեղծվեն Կովկասում տրանսպորտային հաղորդակցության ու տնտեսական կապերի ապաշրջափակման մասին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների նոյեմբերի 9-ին հայտարարության իրագործման համատեքստում», - ասված է համատեղ հաղորդագրությունում։

Քննարկվել է նաև տասը տարի առաջ ստորագրված երկկողմ համաձայնագիրը, որով կարող են Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան եկող «առևտրային միջանցքներ» բացվել։ Ըստ համաձայնագրի, որը մինչև օրս չի իրագործվել, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող ապրանքների մոնիտորինգով պետք է զբաղվի շվեյցարական ընկերություններից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG