Մատչելիության հղումներ

Երեկ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք՝ 54 թեստավորումից


Երեկ կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 հազար 386 քաղաքացու հետազոտություն, որից 856-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Ընդհանուր առմամբ կատարվել է 24 հազար 838 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 740 դեպք:

XS
SM
MD
LG