Մատչելիության հղումներ

Արցախում կատարվել է 50  թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք


Արցախում մայիսի 13-ին կատարվել է 50 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 հազար 174 քաղաքացու հետազոտություն, որից 842-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 726 դեպք, կատարվել է 24 հազար 626 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG