Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Դոնբասը կլանելու մտադրություն չունի, հավաստիացնում է Կրեմլի խոսնակը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագաի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, այսօր մեկնաբանելով Դոնբասը Ռուսաստանին միացնելու մտադրությունների մասին լուրերը, ասել է, թե «Ռուսաստանը չի պլանավորել և չի պլանավորում կլանել որևէ մեկին և երբեք դրանով չի զբաղվել»։

Bloomberg կայքի հրապարակման համաձայն՝ Եվրամիության փաստաթղթերից մեկում նշված է, որ Մոսկվայի գործողություններն ուղղված են Կիևի վերահսկողությունից դուրս մնացած Դոնբասը «փաստացի Ռուսաստանին ինտեգրելուն»։ Ըստ կայքի՝ այդ փաստաթուղթը մայիսի վերջին ներկայացվելու է Եվրամիության գագաթնաժողովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG