Մատչելիության հղումներ

Արցախում կատարվել է 87 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք


Արցախում մայիսի 11-ին կատարվել է 87 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 հազար 065 քաղաքացու հետազոտություն, որից 835-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 719 դեպք, կատարվել է 24 հազար 517 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG