Մատչելիության հղումներ

Իսրայելցիների և պաղեստինցիների միջև մարտերը գիշերն ավելի են թեժացել


Գազայի հատված - Իսրայելական օդուժի հարվածների հետևանքով այրվում են Խան Յունիշ բնակավայրի շենքերը, 12-ը մայիսի, 2021թ․

Իսրայելցիների և պաղեստինցիների միջև մարտերն այս գիշեր ավելի են թեժացել:

Գազայի առողջապահության մարմիններն առավոտյան հայտնեցին, որ երկու օրվա ընթացքում՝ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր առնվազն 30 պաղեստինցի, այդ թվում՝ 10 երեխա է սպանվել, ավելի քան 200 մարդ վիրավորվել է:

Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ առնվազն 20 գրոհային է սպանվել Գազայի հատվածի մոտ 140 թիրախների հարվածներ հասցնելու հետևանքով։ 7 իսրայելցի է սպանվել, կան տասնյակ վիրավորներ:

Վերջին օրերին իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է՝ վերածվելով մարտական գործողությունների, այդ թվում՝ ծանր զինտեխնիկայի, հրթիռների կիրառմամբ։

XS
SM
MD
LG