Մատչելիության հղումներ

Սպիտակի համայնքապետարանում 2015-2020-ին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Դատախազությունը հաղորդում է Սպիտակի համայնքապետարանում 2015-2020-ին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստով քրեական գործ հարուցելու մասին։

Հաղորդագրության համաձայն՝ հայտնաբերված չարաշահումների հետևանքով համայնքին և պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 47 միլիոն դրամ։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 2-րդ մասի, 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») 1-ին մասի, 179-րդ հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Քննչական կոմիտե:

Հիշեցնենք՝ Սպիտակ համայնքը արդեն 13 տարուց ավելի ղեկավարում է հանրապետական Գագիկ Սահակյանը, ով Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի եղբայրն է:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG