Մատչելիության հղումներ

Հուլուսի Աքարը հակադարձում է Լիբիայից թուրքական զորքերի դուրսբերման հայտարարություններին


«Թուրք զինվորականների Լիբիայում ներկայությունը նպատակ ունի պաշտպանել մեր լիբիացի եղբայրների իրավունքներն ու տեղական օրենքները», - այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը հնչել է Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարության կազմում արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Նաժլա ալ Մանգուշի երեկվա ելույթից հետո։ Դրանում լիբիական դիվանագիտության ղեկավարը կոչ էր անում կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջները՝ դուրս բերելով երկրի տարածքում գտնվող բոլոր օտարերկրյա ստորաբաժանումները, այդ թվում` Թուրքիայի աջակցությամբ այստեղ տեղակայված 20 հազար զինյալներին, որոնց մեծամասնությունը ծագումով սիրիացի է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG