Մատչելիության հղումներ

Մյանմայում երեկ սպանվել է առնվազն 8 ցուցարար


Բողոքի ցույց, Մյանմա, 2-ը մայիսի, 2021թ.
Բողոքի ցույց, Մյանմա, 2-ը մայիսի, 2021թ.

Մյանմայում երեկ տեղի ունեցած բախումներում սպանվել է առնվազն 8 ցուցարար, զոհերի և վիրավորների ստույգ թիվը զինվորականները չեն հայտնում:

Երեկ բողոքի համակարգված ակցիաներ են տեղի ունեցել Մյանմայի տարբեր քաղաքներում:

Զինվորական խունտայի դեմ ցույցեր կազմակերպող ակտիվիստներն իրենց շարժումն անվանել են «Մյանմայի գարնանային հեղափոխություն»:

Մյանմայում փետրվարի 1-ին բանակը հեղաշրջում է իրագործել և կալանավորել է երկրի քաղաքացիական ղեկավարներին ու մեկ տարով արտակարգ դրություն է հայտարարել:

Բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է առնվազն 759 ցուցարար, հազարավոր մարդիկ ձերբակալվել են:

Միջազգային համայնքը խստորեն դատապարտել է հեղաշրջումը և պահանջել է ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:

XS
SM
MD
LG