Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք 


Արցախում ապրիլի 30-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 հազար 527 քաղաքացու հետազոտություն, որից 786-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 670 դեպք, կատարվել է 23 հազար 982 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG