Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հայտնաբերել են Եվրոպայի համար նախատեսված 107 կիլոգրամ հերոին


Հերոինի խմբաքանակ, արխիվ
Հերոինի խմբաքանակ, արխիվ

Ադրբեջանի մաքսավորները կասեցրել են ապօրինի ճանապարհով Իրանից Չեխիա ավելի քան 107 կիլոգրամ հերոին փոխադրելու փորձ:

«Թմրադեղը հայտնաբերվել է «Աստարայի» անցակետում՝ մի բեռնատար մեքենայում, որը, ներկայացված փաստաթղթերի համաձայն, Իրանից Չեխիա պետք է փոխադրեր փայտից պատրաստված դեկորատիվ իրեր։ Բեռնատարի վարորդն Ուկրաինայի քաղաքացի է»,- ասվում է Ադրբեջանի մաքսային ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ադրբեջանի իրավապահները քրեական գործ են հարուցել և հետաքննություն են իրականացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG