Մատչելիության հղումներ

Վիճաբանություն Դավիթ Բեկի փողոցին հարակից գերեզմանատանը, կան վիրավորներ


Ոստիկանությունը հայտնում է, որ այսօր ժամը 00.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ոմն մեկը հրազենային վիրավորում ունի և գտնվում է Դավիթ Բեկի փողոցում:

Ժամը 01.50-ին արդեն բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել չորս տղամարդ։

Ոստիկանությունը նշում է, որ օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ բուժօգնության տեղափոխվածներն ի վիճակի չէին բացատրություն տալու:

Ըստ հաղորդագրության՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ մարմնական վնասվածքները ստացել են Դավիթ Բեկի փողոցին հարակից գերեզմանատանը իրար հետ վիճաբանության ընթացքում:

Դեպքի վայրի զննությամբ, ինչպես Ոստիկանությունն էէ հայտնում, հայտնաբերվել են գործարանային համարի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփով, որի մեջ առկա էր 24 փամփուշտ, առանց գործարանային համարի «TT» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, որի փողի մեջ խցանված էր մեկ փամփուշտ: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև կրակված 2 պարկուճ, խոհանոցային դանակ և արնանման հետքեր:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG