Մատչելիության հղումներ

3-բալլանոց երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 18 կմ հարավ-արևելք․ զգացվել է նաև Վայոց Ձորում


Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08:18-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Մարտունի քաղաքից 18 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալլ:

Ըստ հաղորդագրության՝ երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Թառաթումբ, Հորս, Սալի և Քարագլուխ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG