Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը քննադատում է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման վերաբերյալ նախարարի դիրքորոշումը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը բացարձակապես անընդունելի է համարում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի դիրքորոշումը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ: Այս մասին ենթախումբը նշել է հայտարարության մեջ:

Նախարարը մասնավորապես ասել էր, որ Հայոց եկեղեցու պատմություն առարկան կմնա ավագ դպրոցում՝ հավանաբար «կրոնի և հայ եկեղեցու պատմություն» անվանումով, կուսուցանվի խտացված ժամաքանակով:

«Մոտեցումը բացարձակապես անընդունելի է թե՛ հոգևոր և թե՛ ազգային շահերի տեսանկյունից և խորը հակասության մեջ է Սահմանադրության 18-րդ հոդվածի հիմնադրույթների հետ: Առավել անհանդուրժելի է, երբ այն մատուցվում է փոխզիջման անվան ներքո: Սերունդների ազգային կրթության և դաստիարակության հարցում փոխզիջումային գործելաոճը ուղղակի կործանարար է։ Նախարարության առաջարկած այս մոտեցմամբ ի չիք են դարձվում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման 16 տարիների ընթացքում մեծ դժվարությամբ արձանագրված արդյունքները», - ասված է հայտարարության մեջ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը ևս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումը, որ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան իր ողջ ծավալով պետք է ընդգրկված լինի պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկում: Միաժամանակ ենթախումբը շարունակում է արտահայտել իր պատրաստակամությունը՝ բարեփոխումների ենթարկել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ծրագիրը, մասնակցել դասագրքերի խմբագրմանը և ուսուցիչների վերապատրաստությանը՝ հիշյալ գործընթացների շրջանակներում անարձագանք չթողնելով մասնագիտական ու ազգային-հասարակական շրջանակներից հնչեցվող որևէ առաջարկ։

Ենթախումբն այս մոտեցումը կործանարար է որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG