Մատչելիության հղումներ

Սուրեն Գրիգորյանին ԱԺ-ում փոխարինեց Վահագն Ալեքսանյանը


ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյան, Երևան, 13-ը ապրիլի, 2021թ․

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Ազգային ժողով է ներկայացրել ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Սուրեն Գրիգորյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի մեկնարկին տեղեկացրեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ ըստ այդմ՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալեքսանյանին:

Ալեքսանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները․ - «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանդրությունը և օրենքները»։

Օրերս Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

XS
SM
MD
LG