Մատչելիության հղումներ

«Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն», Արցախի ԱԳՆ-ն` Մարաղայի ջարդերի մասին


Այսօր լրանում է Մարաղայի կոտորածի 29-րդ տարելիցը:

«Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության և պատժվեն», - հայտարարության մեջ նշել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը:

«Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին։ Ադրբեջանցի զինծառայողները 45 հոգու գլխատեցին, որոշներին վառեցին, ավելի քան 100 կանանց և երեխաների գերեվարեցին։

Ոճրագործներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչման, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը խրախուսվում է ամենաբարձր պետական մակարդակով», - ասված է հայտարարության մեջ:

Արտգործնախարարությունը շեշտում է` Մարաղայի դեպքերը դարձան մինչ այդ «Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ կանոնավոր ու համակարգված հետապնդումների և ցեղասպան գործողությունների տրամաբանական շարունակությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG