Մատչելիության հղումներ

Որոնումներն այսօր շարունակվում են փրկարարական մեկ ջոկատով՝ Ֆիզուլիի շրջանում


Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում են փրկարարական մեկ ջոկատով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)։

Ըստ հաղորդագրության՝ զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG