Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն երեկ գործադիր մարմնի նիստ է գումարել


ՀՀԿ գործադիր մարմնի նիստերից մեկն, արխիվ
ՀՀԿ գործադիր մարմնի նիստերից մեկն, արխիվ

Երեկ տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հերթական նիստը։ Նիստը վարել է ՀՀԿ նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ըստ կուսակցության հաղորդագրության, քննարկվել են Հայաստանում ներքաղաքական օրակարգին, երկրի անվտանգային միջավայրին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

ՀՀԿ-ն նշում է, որ «վերահաստավել են Արցախյան վերջին պատերազմում խայտառակ պարտությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի և հնարավոր ելքերի մասին կուսակցության դիրքորոշումները և գնահատականները։ Շեշտվել է կապիտուլյանտի կողմից պետության շարունակական կազմաքանդման, աղաղակող ապօրինությունների, իրավական ինքնիրավչության անթույլատրելիությունը»։

Երկրի հետագա քաղաքական զարգացումների համատեքստում ՀՀԿ-ն կարևորել է ռազմական դրությունը վերացնելու հրամայականը։

XS
SM
MD
LG