Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը այսօրվա հանրահավաքին հնարավոր սադրանքների մասին «տվյալներ ունի», օրինականության կոչ է անում


Ոստիկանությունը հաղորդում է՝ տվյալներ են ստացել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։

Ոստիկանությունը կոչ է անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների, իսկ քաղաքացիներին հորդորում է լինել իրավահարգ և իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները։

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Նշենք, որ այսօր ժամը 16։00-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաք է նախաձեռնել վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը»։ Նրանք արդեն մեկ շաբաթ է փակ են պահում պողոտան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG