Մատչելիության հղումներ

Դատարանը հրապարակեց «Սասնա ծռեր»-ի գործով դատավճիռը․ Արմեն Բիլյանն արդարացվեց


ՊՊԾ գունդը գրավելու համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների մասով դատարանն այսօր հրապարակեց դատական վճիռները։

Ըստ այդմ, Պավել Մանուկյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, Վարուժան Ավետիսյանը՝ 7, Արմեն Մխիթարյանը՝ 7, էդուարդ Գրիգորյանը՝ 6, Գագիկ Եղիազարյանը՝ 7, Արեգ Կյուրեղյանը՝ 7, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարվա ազատազրկման։ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ նրա մահվան հիմքով։ Խանդոյանին կալանքից ազատելու նպատակով Վահրամ Պետրոսյանի կողմից վճարված 1 միլիոն 500 հազար դրամը կվերադարձվի Պետրոսյանին կամ նրա լիազորված անձին։

Ոստիկաններ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մահվան համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանն դատապարտվեց 25 տարվա ազատազրկման։ Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանն արդարացվեց ու ազատ արձակվեց դատարանի դահլիճից, դատախազը նրա համար պահանջում էր 21 տարի։

Նշենք, որ վերջնական պատժի նշանակման համար դատարանը հաշվի է առել նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետները։

2016 թվականի հուլիսին իրեն «Սասնա ծռեր» անվանող զինված խումբը ներխուժել էր Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք, որն իր վերահսկողության տակ պահեց կես ամիս։ Այդ իրադարձությունների ժամանակ զոհվեց 3 ոստիկան։

Մանրամասները՝ քիչ անց

XS
SM
MD
LG