Մատչելիության հղումներ

Անցած երկու օրերին հայ-ադրբեջանական սահմանին կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Փետրվարի 21-ին և 22-ին Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակը պահպանվել է, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով, ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG