Մատչելիության հղումներ

ՔԿ-ն պարզում է ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ բռնություն գործադրելու կոչեր պարունակող հրապարակման հանգամանքները


Քննություն է տարվում՝ պարզելու «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող հրապարակում կատարելու դեպքի հանգամանքները, հայտնում է Քննչական կոմիտեն (ՔԿ)։

Ըստ հաղորդագրության, Ֆեյսբուքում «Հրաչ Ջաբրայան» օգտատերը մասնավորապես գրել է․ - «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին»։

Դեպքի առթիվ, ինչպես կոմիտեն է փոխանցում, Քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG