Դատախազության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով մի շարք նշանակումներ և փոխատեղումներ են կատարվել Դատախազության պաշտոններում:
Ըստ դատախազության հաղորդագրության, մասնավորապես՝
․ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վաղինակ Ջանազյանը տեղափոխվել և նշանակվել է Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում:
․ Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհդրական Արթուր Չախոյանը տեղափոխվել և նշանակվել է Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում:
․ Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Փանոսյանը տեղափոխվել և նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում:
․ Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Գրիգորյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պատոնում:
․ Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը տեղափոխվել և նշանակվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնում:
․ Լոռու մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Մանուկյանը տեղափոխվել և նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնում:
․ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գագիկ Մարգարյանը տեղափոխվել և նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնում:
· Երևան քաղաքի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Լևոն Չարխիֆալակյանը տեղափոխվել և նշանակվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում:
· Սյունիքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Պետրոս Մարտիրոսյանը տեղափոխվել և նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնում:
· Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհդրական Էդուարդ Հարությունյանը տեղափոխվել և նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ:
· Տավուշի մարզի դատախազի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն մարզի դատախազի տեղակալ Գոռ Ալոյանի վրա:
· Շիրակի մարզի դատախազի պաշտոնում նշանակվել է նույն մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գուրգեն Գրիգորյանը: