Մատչելիության հղումներ

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայի տարածքը


Այսօր վաղ առավոտյան իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայի տարածքում գործող և Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների տեղակայման վայրերը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արևմտյան պետությունների հետախուզական ծառայություններին մոտ կանգնած աղբյուրները։

Սիրիայի պաշտոնական SANA գործակալության հաղորդագրության համաձայն, իսրայելական օդուժի հարվածները հասցվել են Իրաքի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Ալ-Բուքամալ քաղաքի մերձակայքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG