Մատչելիության հղումներ

Վարչապետը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ գրառում է կատարել, նա ներկա չէ պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ գրառում է կատարել Ֆեյսբուքում:

Փաշինյանը նախ մեջբերումներ է արել Մատթեոսի Ավետարանից՝ «6 Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն: 7 Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. 8 որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի», ապա գրել. - «Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ, Մեզ եւ Ձեզ Մեծ Ավետիս»:

Նշենք, որ վարչապետը ներկա չէ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի գլխավորությամբ մատուցվող պատարագին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը փոխանցել է. - «Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG