Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Վրաստանում, զգացվել է նաև Լոռու երկու գյուղերում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Գիշերը 4-5-բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի տարածքում, այն զգացվել է նաև Հայաստանի Լոռու մարզի Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ 3.3 մագնիտուդով երկրաշարժը նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է տեղական ժամանակով ժամը 02:26, հյուսիսային լայնության 41.42 աստիճան և արևելյան երկայնության 44.01 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Դմանիս քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ:

Ավերածությունների, տուժածների մասին հաղորդումներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG