Մատչելիության հղումներ

ՀՀ զինվորական դատախազը հանդիպում է ունեցել ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի և քննչական վարչության ղեկավարի հետ


Հայաստանի զինվորական դատախազ, Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն երեկ ընդունել է Հայաստան և Արցախ աշխատանքային այց կատարած Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազ Սերգեյ Կոլոմիեցին և ՌԴ քննչական կոմիտեի՝ հարավային ռազմական օկրուգի զինվորական քննչական վարչության ղեկավար Սերգեյ Արեֆևին:

Ըստ Դատախազության հաղորդագրության, Վահե Հարությունյանն ընդգծել է, որ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումն էապես ընդլայնում է Արցախի և արցախահայության անվտանգության երաշխիքները, հիմքեր ստեղծում շփման գծում ընդհանուր լարվածության թուլացման համար:

Նա նաև նշել է, որ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի առկայությունը լրացուցիչ խթան է համագործակցության առավել սերտացման, աշխատանքային հանդիպումների և առաջացող խնդիրներն օպերատիվ կերպով լուծելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազության և քննչական վարչության կողմից Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի իրավական սպասարկման կազմակերպման, այդ շրջանակում իրավական ոլորտում Հայաստանի և Արցախի դատախազական և քննչական մարմինների գործակցության կառուցակարգերին և եղանակներին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG