Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Պուտինին


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ըստ նախագահի գրասենյակի, Սարգսյանի նամակում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի հասարակությունն ու սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով:

«Ռուսաստանի նախագահի միջնորդությունը մեծ աջակցություն կլինի Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զինվորականներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինները վերադարձնելու չափազանց զգայուն խնդրի լուծման գործում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG