Մատչելիության հղումներ

Մասիս Մայիլյանն ու Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել են խաղաղապահ առաքելության ընթացքին


Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյան, արխիվ

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Արցախի ԱԳՆ-ի հաղորդմամբ` նրանք անդրադարձել են Ռուսաստանի խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին՝ կարևորելով կայունության ապահովման և մարդասիրական ոլորտում առկա բարդ խնդիրների լուծմանն ուղղված Արցախի իշխանությունների հետ համագործակցությամբ ձեռնարկվող միջոցառումները։

Մայիլյանն ու Հարությունյանը նաև շեշտել են պատերազմում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքների արագ իրականացման կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG