Մատչելիության հղումներ

Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարված է


Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, բռնկված հրդեհը մարվել է, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Երեկ երեկոյան ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ այդտեղ տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խմբեր, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 22։08-ին, մարվել՝ 23:59-ին։ Մոտ 2.5 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, թփուտներ և կոճղեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG