Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 5-ով՝ հասնելով 333-ի


Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 5-ով՝ հասնելով 333-ի, հայտնում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:

Համաձայն հաղորդագրության, վիրուսը հաստատվել է Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի և Ստեփանակերտի բնակիչների մոտ՝ բուժհասատատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Մյուս 3 վարակակիրները Ստեփանակերտից են՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, և գտնվում էին մեկուսացման մեջ:

Անցած մեկ օրում ապաքինվել է 4 քաղաքացի, ընդհանուր թվով՝ 287: Փաստացի բուժում է ստանում 44, ընդհանուր մեկուսացված է 77 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12756 փորձանմուշի հետազոտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG