Մատչելիության հղումներ

Մնացականյանն ու Մայիլյանը քննարկել են ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։

Ինչպես հայտնում են Հայաստանի արտգործնախարարությունից, նրանք, ի շարունակություն Երևանում հունիսի 19-ին կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի քննարկումներին, մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում:

Նախարարներն անդրադարձել են նաև նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը և վերջինիս սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG