ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից այսօր ժամը 16։08-ին գրանցվել է 2,6 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Արցախի Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք։
ԱԻՆ-ը հայտնում է, որ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։