Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը շնորհավորել է վարչապետին ծննդյան օրվա առթիվ


Հայաստանի վարչապետի և նախագահի հանդիպումներից, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 45-ամյակի առթիվ:

Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին մաղթել է շուտափույթ ապաքինում և ամենայն բարիք, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

Հայաստանի վարչապետն այսօր դարձավ 45 տարեկան:

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտնեց, որ ինքը և ամբողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով՝ թեստավորման արդյունքը դրական է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG