Մատչելիության հղումներ

Զաքիր Հասանովն ընդունել է՝ ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է. ՊՆ խոսնակ


ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր խորհրդակցություն է անցկացրել և հոխորտացել՝ փաստացի և վերջնականապես ընդունելով, որ 2016-ի ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է՝ ի դեմս իրեն և իր գերագույն հրամանատարի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՊՆ խոսնակը նաև նշել է, որ Զաքիր Հասանով խոստովանել է՝ իրենք այնքան էլ գոհ չեն ապրիլյանի արդյունքներից, իրենց առջև դրված խնդիրը չեն կարողացել լուծել:

«Հետևաբար, նա անձամբ պատասխան է տալու ինչպես նախկինում, այնպես էլ այսօրվա ցանկացած բառի, որոշման և ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների թափված արյան համար։ Հիշեցնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ վաղուց ժամանակն է համակերպվել տարածաշրջանում խաղաղության և ռազմական համազորության հետ:

Հակառակ դեպքում հայկական զինված ուժերը ամենայն վճռականությամբ, արհեստավարժությամբ և ավերիչ հարվածներով ստիպված կլինեն բազմապատկելու 1994 թ-ի եռակողմ հրադադարի արդյունքները և պաշտպանելու Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգությունը», - գրել է Շուշան Ստեփանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG