Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ


Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ շնորհավորականում մասնավորապես ասված է. «Լիահույս եմ, որ հայ-խորվաթական միջպետական համագործակցությունն ավելի կամրապնդվի և կզարգանա՝ ի շահ մեր ժողովուրդների, որին մեծապես կնպաստի նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը»:

Արմեն Սարգսյանը Զորան Միլանովիչին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Խորվաթիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG