Քննչական կոմիտեից հայտնում են, որ երեկ դերասան Հովհաննես Ազոյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրակել են իրեն պատկանող՝ Երևանի Օրբելի փողոցում գտնվող բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով փամփուշտի գնդակը վնասել է բնակարանի պատշգամբի պատուհանի ապակին՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ, որը ապրիլի 15-ին ստացվել է ՔԿ-ի բաժին և ընդունվել վարույթ։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հովհաննես Ազոյանը տուժող է ճանաչվել: Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
ՔԿ-ում վարույթ է ընդունվել Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ կրակոցի դեպքով հարուցված քրգործը
Ուղիղ հեռարձակում