Մատչելիության հղումներ

Պատարագի ժամանակ դուրս է բերվել Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը


Այսօր` Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնին, հայրապետական պատարագի ժամանակ դուրս է բերվել Հայոց եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը:

Այս խաչով Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը օրհնություն է կատարել:

Կաթողիկոսը նաև իր պատգամն է հղել Սուրբ Զատկի կապակցությամբ. «Աշխարհով մեկ տարածված համավարակը մարտահրավեր է՝ ուղղված մարդկությանը, բայց հատկապես՝ մարդկայնությանը։ Հավատում ենք, որ մարդկությունը կհաղթահարի համավարակի այս ծանր կացությունը և դրանով պայմանավորված բոլոր դժվարությունները սոցիալական, տնտեսական, կրթական, հասարակական ոլորտներում։ Սակայն առավել էական է, որ անշրջելի հաղթանակ արձանագրվի անմարդկային բոլոր դրսևորումների, նյութապաշտության, աղքատության, անհավասարության, ռազմատենչության, պատերազմների և այլ չարիքների դեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG