Մատչելիության հղումներ

Կանխավճար կտրամադրվի ԶՈԻ-ին սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպություններին


Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է հնարավորություն ընձեռել Զինված ուժերի սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացն իրականացնել կանխավճար տրամադրելու միջոցով:

Կազմակերպությունները բարձրաձայնել են, որ իրենց մոտ առկա են ֆինանսական դժվարություններ: Ըստ այդմ՝ ստեղծված իրավիճակում կազմակերպությունների կողմից իրականացվելիք լրացուցիչ ծախսերը և ոլորտի տեմպերի հնարավոր դանդաղեցումները մեղմելու համար որոշմամբ առաջարկվում է պայմանագրերով սահմանված սննդի պատրաստման և մատուցման ծառայության բաղադրիչի (մեկ զինծառայողի մեկ օրվա 3000 դրամ վճարման ենթակա) մասով կանխավճարի հատկացում:

Կանխավճարը կարող է տրամադրվել` հաշվի առնելով կազմակերպությունների առաջարկը՝ պարտադիր պայման սահմանելով կանխավճարի ապահովման բանկային երաշխիքի ներկայացումը: Կանխավճարի մարումը նախատեսվում է իրականացնել ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվելիք վճարումներից՝ 10 տոկոսի չափով նվազեցնելու միջոցով:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է զինվորների սննդի ապահովման նոր համակարգի կարևորությունը, որը տեղավորվում է կառավարության քաղաքական պարտավորության տրամաբանության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG