Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ երկրի կառավարությունը նախատեսում է շուրջ 5 միլիարդ եվրո տրամադրել գործարար շրջանակներին` կորոնավիրուսի համաճարակի բացասական հետևանքները հաղթահարելու նպատակով:
Բացի այդ, ըստ Վուչիչի, կառավարությունը երկրի բոլոր չափահաս քաղաքացիներին (ընդհանուր առմամբ 5 միլիոն մարդու) 100-ական եվրոյի միանվագ օգնություն կտրամադրի:
Սերբիայում արդեն երկրորդ շաբաթն է, ինչ արտակարգ դրություն է հայտարարված: Կորոնավիրուսի զոհերի թիվը այստեղ հասել է 13-ի, վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցում է 700-ը: