Մատչելիության հղումներ

Դատախազություն. Հանցավոր խախտմամբ պետական սեփականության գույքն օտարվել է մի քանի անգամ ցածր գնով


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը, արխիվ

Գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած Երևանի Կորյունի փողոց 19ա շենքում գտնվող 64,2 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքներն օտարելու վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը։

Ըստ դատախազության` Պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել նշված ոչ բնակելի տարածքների գնահատման աշխատանքներ, ինչի արդյունքում ՍՊԸ-ի մասնագետը, խախտելով սահմանված գնահատման ընթացակարգը, գույքի գնահատման հիմքում դրել է ոչ համադրելի ելակետային տվյալներ: Արդյունքում 28 մլն դրամ իրական արժեքով գույքը վաճառվել է գրեթե եռակի ցարծ գնով՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Նկատի ունենալով, որ ի հայտ են եկել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG