Մատչելիության հղումներ

Մոտ 19 մլն դրամի առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գլխավոր դատախազությունը «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ չնայած ՊՈԱԿ-ում հավաքարարի 6 հաստիքային միավորի առկայությանը՝ 13 աշխատակից պայմանագրային հիմունքներով իրականացնում է հավաքարարի պարտականություններ, որի դիմաց հավաքարարներին մոտ 2մլն դրամի չափով ավել գումարներ են վճարվել: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք 2018-2019թթ. կազմել են իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր՝ ճաշացանկեր, երեխաների հաշվառման փաստաթղթեր, և խախտելով առողջապահության նախարարի 06.06.2014թ. հրամանով սահմանված «Ուսումնական հաստատություններում սովորողների համար նախատեսված մեկ չափաբաժնի օրինակելի ծավալը»՝ իրականացրել են առանձնապես խոշոր չափերի պետական միջոցների առերևույթ հափշտակություններ, ինչպես նաև կատարվել են այլ չարաշահումներ:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի` առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը և 314-րդ հոդվածի՝ պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG