Մատչելիության հղումներ

Վարչապետի մոտ քննարկվել են ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրները


Ավտոբուսներ Երևանում, արխիվ

Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորություններն են քննարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատասխանատուները մանրամասն անդրադարձել են ներպետական և միջմարզային տրանսպորտային համակարգի ներկայիս գործունեությանը, խնդիրներին: Դրանք վերաբերում են շահագործվող տրանսպորտի վիճակին, չվացուցակների բացակայությանը, անկանոն երթուղիների կազմակերպմանը, ավտոկայանների ոչ բարվոք վիճակին և այլն:

Ներկայացվել են խնդիրների լուծման տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն են արժանացել ուղևորափոխադրումների ոլորտի կարգավորման մի քանի տարբերակներ:

Վարչապետը կարևորել է այս բնագավառում մատուցվող ծառայությունների համար հստակ չափորոշիչների ներդրումը և պատասխանատուներին հանձնարարել ոլորտում ներկայումս առկա վիճակի շուրջ իրականացնել մանրամասն վերլուծություններ, քննարկված յուրաքանչյուր տարբերակի վերաբերյալ ներկայացնել գործողությունների ճանապարհային քարտեզ՝ քայլերի հստակ ժամանակացույցով, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG