Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը բանախոսել է Աբու Դաբիում կայացած համաժողովում


Աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ի մայրաքաղաքում անցկացվող «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում:

«Հարյուր տարի առաջ մարդիկ իրենց մասնագիտությունը փոխանցում էին իրենց երեխաներին, սակայն հիմա, երբ մենք քաղաքակրթությունների, ժամանակի, նոր տեխնոլոգիաների խաչմերուկում ենք, կայունությունն ամեն րոպե փոփոխվող աշխարհում նախ և առաջ ենթադրում է, որ չես կարող հույս ունենալ, որ արածդ աշխատանքը հավերժ կշարունակվի», - ասել է նախագահը:

Նախագահի խոսքով՝ ամեն րոպե փոփոխվող աշխարհում կայունությունը ենթադրում է զարգացում։ «Այսօր կայունությունը նշանակում է ունենալ ավելի շատ հնարավորություններ։ Եվ պետք է օգտվել դրանից,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Այսօր այդ ամենը շատ ավելի հեշտ է։ Այսօր, եթե դու պայծառ միտք ունես, խելացի ես, սովորում ես արագ, հաճախում ես համալսարան, ակտիվ ես, ունես տեսլական, դու ունես մեծ հնարավորություններ, քանի որ հաջողության տարիքն ավելի ու ավելի է երիտասարդանում»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG