Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ուղերձում մասնավորապես ասված է. «Դուք կանգնած եք եղել Ղարաբաղյան շարժման, Հայաստանի ու Արցախի անկախության հռչակման, 20-րդ դարավերջին հայոց պետականության վերականգնման և կայացման ակունքներում: Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կայանալու, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման գործում։ Չեմ կարող չնշել Ձեր բեղմնավոր գիտական գործունեությունը և բարձրարժեք աշխատությունները»։
Նախագահ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք: