Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել սխալ. Փաշինյանը՝ ԵՊՀ-ի դեպքի մասին


Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստաթուղթն ունի կարևոր ենթատեքստ, նա կարևորել է նաև այն, որ պետական փաստաթղթում արձանագրված է՝ ՀՀ-ում խաղաղ հավաքներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքեր են եղել. - «Ոստիկանության պետի պաշտոնակատարի հետ այս թեմայով մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել։ Այո՛, պետք է խոստովանենք, որ մենք շատ դեպքերում այդ ավանդույթից եկած ոստիկանությունը, իրավապահ համակարգի ներկայացուցիչները, պետական ծառայողներն ընդհանուր առմամբ չարդարացված ագրեսիվություն են ցուցաբերում մարդկանց նկատմամբ։ Դա կոնկրետ պատճառ ունի՝ դա բավարար կրթության, իրազեկվածության, գրագիտության պակասն է, բայց, որպեսզի մենք այս խնդիրը լուծենք, պետք է առաջին հերթին խոստովանենք դա»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքին, երբ ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքից բերման էր ենթարկվել ուսանողական խորհրդի նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանը. - «Պետք չի փախնել, պետք է խոստովանել, որ տեղի է ունեցել սխալ, որն իր հետ պետք է բերի հետևանքներ: Այո՛, դրա քաղաքական պատասխանատվությունը մերն է, բայց շատ կարևոր է, որ հանրության մոտ կասկած չմնա, այսինքն՝ մենք ուզո՞ւմ ենք, որ այդպես լինի, թե՞ իրականում աշխատում ենք, որ այդպես չլինի։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Բայց մենք այսօր երկու վիճակ ունենք. մի կողմից կա չափազանցված ագրեսիվության խնդիր, և երբ շատ հետևողականորեն պայքարում ես այդ երևույթների դեմ, սկսում է համակարգում չափազանցված պասիվության խնդիր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG