Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 180 անգամ, արձակվել է 1200 կրակոց․ Արցախի ՊՆ


Արցախի ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Արցախի ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Դեկտեմբերի 15-21-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառելով, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ՝ Պաշտպանության բանակի առաջապահ ուժերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Արցախի զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները նշված ժամանակահատվածում հստակորեն կատարել են առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության ներքո, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG