Մատչելիության հղումներ

Դիլիջանի քաղաքապետը մեղադրվում է չարաշահումների և կեղծիքի մեջ․ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառվել


Դիլիջանի համայնապատկեր, արխիվ
Դիլիջանի համայնապատկեր, արխիվ

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Դիլիջան համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար, Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախնական քննության տվյալներով՝ «Դիլիջան համայնքի ղեկավարը, 2005 թվականին զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, այլ անձանց օժանդակությամբ իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ կազմելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, Դիլիջան համայնքին պատճառել է էական՝ 75.927.012 ՀՀ դրամի գույքային վնաս», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ համայնքի ղեկավարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով և կիրառելով այլընտրանքային խափանման միջոց գրավը: Նախաքննությունը շարունակվում է:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG