Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը վստահ է՝ Հայաստանից Կատար և հակառակ ուղղությամբ զբոսաշրջությունը շատ արագ կզարգանա


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրուցում է Կատար իր այցի մասին, 20-ը նոյեմբերի, 2019թ.
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրուցում է Կատար իր այցի մասին, 20-ը նոյեմբերի, 2019թ.

«Այցը բավականին ինտենսիվ էր։ Արդյունքները շատ պարզ են․երկու կողմից հայտարարվեց մեր շատ մոտ հարաբերությունների մասին», - լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Կատարի Պետություն այցի ընթացքին, հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածություններին, ասել է պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Ըստ նրա, պարզ արդյունքն այն է, որ ՀՀ քաղաքացիների համար չկան վիզաներ․ Հայաստանից Կատար և Կատարից Հայաստան զբոսաշրջությունը շատ արագ կզարգանա։ «Սա նաև դուռ է բացելու, որ գործարարներն ավելի արագ ու հանգիստ գան Կատար, տեսնեն հնարավորությունները, որոնք բավական մեծ են։ Եվ հակառակը՝ կատարցիները գան Հայաստան, տեսնեն՝ ներդրումներ անելու ինչ հնարավորություններ կան»,- նկատեց է նա։

Ինչ վերաբերում է գործնական հարաբերություններին, ըստ Արմեն Սարգսյանի, ուղղությունները մի քանիսը կարող են լինել։

Արմեն Սարգսյանն ասել է, որ այս այցն ինչ-որ իմաստով նոր էջ է բացում Հայաստան-Կատար հարաբերություններում, որն ունի Կատարի և նրա ղեկավարության աջակցությունը։ «Երևան վերադառնալուց հետո ես կքաջալերեմ, որ այս հարաբերությունները շատ ակտիվ զարգանան»,-ասել է Հայաստանի նախագահը։

XS
SM
MD
LG